Ընդհանուր դրույթները
Մեր մասին
Zinuj.am-ն օնլայն գնումների հարթակ է, որը ներկայացնում է հայկական և միջազգային լավագույն զինվորական բրենդների ոճային և նորաձև տեսականին։
Առաքում եվ վճարում
Առաքման պայմանները
Zinuj.am-ից գնված ապրանքների առաքումն իրականացվում է ՀՀ և Արցախի ամբողջ տարածքով։
Երևանի տարածքում առաքումը կատարվում է 2 եղանակով։
Փոստային – Առաքանին կարող եք ստանալ Հայ Փոստի բաժանմունքից՝ պատվերի ընդունման պահից մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը՝ 21։00։
Էքսպրեսս - Ձեր պատվերը կարող եք ստանալ 1-2 ժամվա մեջ։
ՀՀ մարզեր առաքումը կատարվում է՝
Փոստային տարբերակով - Առաքանին կարող եք ստանալ 1-ից 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Արցախի տարածքում առաքումը կատարվում է 2 տարբերակով՝
Փոստային - Առաքանին կարող եք ստանալ 1-ից 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Էքսպրեսս - Գործում է միայն Ստեփանակերտ քաղաքում, և Ձեր պատվերը կարող եք ստանալ 1-2 ժամվա մեջ։
ՀՀ և Արցախի զորամասեր առաքումն իրականացվում է ԱՆՎՃԱՐ Հայ Փոստի միջոցով։
Ինչպես նաև համագործակցող ընկերությունների կողմից, որի գինը կախված է զորամասի տարածքից։
Առաքումը կատարվում է 1-ից 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Մեզ համար չափազանց կարևոր է ապրանքի ժամանակին և անվնաս տեղ հասցնելը, այդ իսկ պատճառով առաքումը կատարվում է բանիմաց և փորձառու առաքիչների կողմից։
Առաքման վճարների մասին
- Առաքումն ԱՆՎՃԱՐ է 20․000 ՀՀ դրամ և ավել կատարված գնումների դեպքում` ՀՀ և Արցախի ամբողջ տարածքում (բացառությամբ էքսպրեսս առաքման դեպքում)։
- Մինչև 20․000 ՀՀ դրամ գնումների դեպքում առաքման վճարը կազմում է 500 ՀՀ դրամ։
- Էքսպրեսս առաքման դեպքում, Ձեր պատվերը կարող եք ստանալ 1-2 ժամվա մեջ Երևան կամ Ստեփանակերտ քաղաքում, առաքման գինը կախված է առաքվող տեսականուց և առաքվող հասցեից։
- ՀՀ և Արցախի զորամասեր առաքումն ԱՆՎՃԱՐ է – Հայ փոստով:
- ՀՀ և Արցախի զորամասեր առաքման արժեքը համագործակցող ընկերությունների միջոցով կախված է առաքվող զորամասի տարածքից։
Վճարումներ
Zinuj.am կայքում գործում է վճարման մի քանի եղանակ։
Կանխիկ – Վճարումը կատարվում է տեղում՝ պատվերը ստանալու պահին ՝ կանխիկ գումարով։ Այս տարբերակը գործում է միայն էքսպրեսս առաքման դեպքում, երբ Ձեր պատվերը կարող եք ստանալ 1-2 ժամվա ընթացքում։
Մյուս տարբերակով կարող եք վճարումը կատարել Երևան (Էրեբունի, Մալաթիա), Ստեփանակերտ, Բյուրեղավան քաղաքներում գտնվող մեր գլխավոր գործընկեր ՍՊԱՐԱՊԵՏ ԱՐՄՍ մասնագիտացված խանութներից մեկում, մեզ հետ կապնվելուց հետո, այնուհետև ստանալ ձեր առաքանին։
Անկանխիկ - Վճարումը կարող է կատարվել ArCA, VISA, Master քարտերի միջոցով, ինչպես նաև
Idram վճարային համակարգով։
Telcell wallet վճարային համակարգով։
Կայքում օնլայն վճարում իրականացնելուց հետո Zinuj.am-ն անմիջապես կատարում է պատվերի մշակում և կապնվում ձեզ հետ ևս մեկ անգամ ճշտելու պատվերի հավաստիությունը (հնարավոր է ծրագրային խնդիրներից ելնելով ինֆորմացիոն ոչ թարմացում և ապրանքի պահեստում առկա կամ ավարտված լինելը՝ սխալ լինի արտահայտված էջում, որի համար հայցում ենք ձեր ներողամտությունը և տեղում կատարում ենք գումարի վերադարձ):
Օնյալն վճարված գումարի հետվերադարձ
Օնլայն վճարումը ենթակա է հետվերադարձի միայն այն դեպքում, երբ որևէ պատճառով առաքում հնարավոր չէ իրականացնել։
- ՀՀ ԱրՔա համակարգին անդամակցող բանկերի կողմից թողարկված քարտերով, օնլայն վճարված գումարի հետվերադարձ մեր կողմից կատարվում է նույն պահին,
- ԱրՔա համակարգի անդամ չհանդիսացող բանկերի կողմից թողարկված քարտերով, օնլայն վճարված գումարի հետվերադարձ կատարվում է 1–3 աշխատանքային օրվա ընթացքում,
- Իդրամով օնլայն վճարված պատվերների գումարի հետվերադարձը կատարվում է 24 ժամվա ընթացքում,
Օնլայն վճարված պատվերի առձեռն հետվերադարձ կատարել չի թույլատրվում։
Գնված ապրանքի հետվերադարձ
Առաքանին ստանալու պահին խնդրում ենք համոզվել, որ գնված ապրանքները համապատասխանում են հարթակում ներկայացված նկարագրին և չունեն թերություններ։ Այնուամենայնիվ, մենք կապահովենք վնասված կամ Ձեր սպասումներին չհամապատասխանող ապրանքի փոխանակումը կամ վերադարձը` ապահովելով Ձեր գոհունակությունը: Դրա համար պարզապես անհրաժեշտ է դիմել մեզ: Խնդրում ենք փաթեթը բացել տեսաձայնագրելով և ուղարկել մեր էլ. փոստին՝ info@zinuj.am: Մեր մասնագետները կապահովեն ապրանքի փոխանակման կամ վերադարձի հետագա գործընթացների իրականացումը հնարավորինս սեղմ ժամկետներում:
Գնված ապրանքը ենթակա է փոխանակման կամ վերադարձի այն ստանալու օրվանից 14 աշխատանքային օրվա ընթացքում` Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքի համաձայն: Նշենք, որ վերադարձի և փոխանակման ենթակա ապրանքները պետք է պահպանած լինեն իրենց ապրանքային տեսքը և ունենան գնված ապրանքի կտրոնը։
Գաղտնիություն
Zinuj.am-ը մեծ պատասխանատվությամբ է վերաբերում հաճախորդների տվյալների գաղտնիության պահպանմանը։ Հաճախորդի հասցեն և հեռախոսահամարը տրամադրում է միայն առաքիչին՝ պատվերը առաքելիս կապ հաստատելու համար: Օնլայն վճարումներ ժամանակ բացվող վճարային համակարգերի էջում մուտքագրվող քարտային և անձնական տվյալները պաշտպանված են անվտանգության տեխնոլոգիայով:
Բողոքներ և առաջարկություններ
Խնդրում ենք Ձեր բողոքը կամ առաջարկությունը նամակով ուղարկել info@zinuj.am էլ․ հասցեին կամ զանգահարել +37495 171701 / +37497 171711 հեռախոսահամարներով:
Նամակներ և անցանկալի նամակներ (Սպամ)
Եթե օգտատերը գրանցված է Zinuj.am կայքում, ապա հնարավոր է պարբերաբար ստանա էլեկտրոնային նամակներ մեր կողմից: Հաճախորդը կարող է հրաժարվել այդ նամակների ստացումից՝ սեղմելով «Հրաժարվել» (Unsubscribe) կոճակը, որը գտնվում է ստացված նամակում: Միակ նամակը, որը հաճախորդը կստանա Zinuj.am-ի կողմից, կլինի պատվերի հաստատման նամակը: Zinuj.am-ն անցանկալի նամակներ “Spam” չի ուղարկում:
Հեղինակային իրավունքի պաշտպանություն
Zinuj.am-ը գրանցված ընկերություն է: Որևէ մեկը իրավունք չունի օգտագործել, կրկնօրինակել, թարգմանել և/կամ տարածել Zinuj.am ապրանքանիշն առանց թույլտվության: Եթե Դուք հետաքրքրված եք կայքում տեղ գտած տեղեկատվությամբ կամ ցանկանում եք համագործակցել, խնդրում ենք նամակ ուղարկել info@zinuj.am էլ․ հասցեին կամ զանգահարել +37495171701 / +37497171711 հեռախոսահամարներովով:
Պատասխանատվություն
Zinuj.am-ը պատասխանատվություն է կրում առաքման ժամանակի և պատվիրված առաքանու մասով, որի համար և պարտավորվում է կատարել առավելագույնը՝ որակյալ տեսականի ապահովելու համար և իր կողմից նշված ժամկետի մեջ առաքումն իրականացնելու համար: Մենք ջանք չենք խնայում լավագույն ծառայությունները մատուցել մեր հաճախորդներին:
Zinuj.am-ը և սույն համաձայնագիրը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
© 2022 ZINUJ.AM - Բոլոր իրավունքները պաշտպանված են: