10 օրիգինալ նվեր սիրելի տղամարդուն՝ 24000 դրամի սահմաններում
10 օրիգինալ նվեր սիրելի տղամարդուն՝ 24000 դրամի սահմաններում
Հունվարի 28-ին ընդառաջ zinuj.am-ը որոշել է հրապարակել տարբերվող նվերների շարք, որոնք շատ օգտակար կլինեն ցանկացած տղամարդու համար և կփոխարինեն ավանդական գուլպաներին։ Այսպիսով, ներկայացնում ենք հետաքրքիր տարբերակներ տարբեր ոլորտների և տարբեր արտադրողնի, որոնց արժեքն այս պահին, չի գերազանցում 50$-ը։
Sports stainless steel վակումային թերմոս - 2900-4000֏
Թերմոսը լինում է տարբեր գույների և տարողությունների՝ 0.5-ից մինչև 0.75լ։ Ունի մոտ 280/260 գրամ քաշ, չափսերը՝ 6,5x6,5x20սմ։ Պահպանում է 80°C 6 ժամվա ընթացքում, 70°C մինչև 12 ժամ և 56°C աստիճանով մինչև 24 ժամ: Պատրաստված է չժանգոտվող պողպատից, ունի հաստ հիմք։ O-ring-ի դիզայնը երաշխավորում է, որ ցանկացած շարժման ընթացքում ջրի արտահոսք չի լինի: Թերմոսն առկա է կանաչ, կարմիր, դեղին և արծաթագույն գույներով։

Հրաձգային ձեռնոցների այս մոդելն առանձնանում է նուրբ անատոմիական կտրվածքով՝ գերազանց շոշափելի զգայունությամբ, և միևնույն ժամանակ ապահովում է ձեռքերի պաշտպանության բավականին բարձր աստիճան: Ձեռնոցների ափը պատրաստված է ամբողջությամբ 0.5մմ AX-Suede մասնակիորեն ծակոտած արհեստական կաշվից, որն ապահովում է ձեռքերի անհրաժեշտ պաշտպանությունը։ Ձեռնոցը պաշտպանում է զենքի տաքացվող տարրերից, սուր առարկաներից և այլ հնարավոր մեխանիկական վնասվածքներից, միևնույն ժամանակ պահպանում է բավականին բարձր զգայունություն: Ձեռքի ափի հետևի մասում կիրառվում է առաձգական և փչվող TrekDry գործվածք, որը լրացվում է ջերմապոլիուրեթանի բարձիկներով։


3. Շարֆ` 3-ը 1-ում (Սպարապետ) - 3000֏
Փլիսային տաք գործվածք է, ինչպես գիտեք, ֆլիսը ամենապահանջված գործվածքներից մեկն է։ Այն իր մեջ ներառում է պոլիէսթեր և այլ արհեստական մանրաթելեր։ Ունենալով շատ կարևոր առավելություններ՝ ֆլիսը կիրառություն է գտել տարբեր մոդելներում, բայց ամենից հաճախ այն օգտագործվում է սպորտային հագուստներ կարելու համար։ Օրինակ ՝ լեռնագնացության սիրահարները հաճախ կրում են ֆլիսե բաճկոններ, իսկ արշավի սիրահարները նախընտրում են ֆլիսե կոստյումներ:
Ֆլիսի առավելությունն ակնհայտ է. այն ունի այնպիսի առանձնահատկություններ, որը չունի ոչ մի այլ բնական մանրաթել, ինչն, անկասկած, այն դարձնում է մարդու անգերազանցելի օգնականը։ Ներքևում ամրացված ռեզինը հնարավորություն է տալիս ձգել և դարձնել գլխարկ։

Ժիլետ ՀՀ զինանշանով - 11000֏
Մարմինը ցրտից պաշտպանելու համար այս ժիլետները հարմար տարբերակներ են։ Ջրակայուն են, ներսից սինտիպոն, իսկ դրսից տրենչ (պլաշ)։

Տակտիկական ձեռքի պայուսակ - 7500 ֏
Մարտավարական այս պայուսակը պատրաստված է բարձրորակ անջրանցիկ 600D պոլիէսթերից: Ներքին նյութը նեյլոնն է։ Այն ունի հարմար բռնակ և գոտի ամրացնելու երկու տարբերակ, ինչը թույլ է տալիս կրել պայուսակը ուսի վրայով կամ գոտու վրա, ինչպես նաև կցվել մարտավարական ուսապարկերին և պայուսակներին՝ որպես լրացուցիչ պայուսակ: Հագեցած է ամրացման համակարգով՝ լրացուցիչ սարքավորումներ և պայուսակներ ամրացնելու համար: Իդեալական ուղեկից է ցանկացած ճամփորդության համար։
Չափսը` 18x35x12 սմ
Ծավալը ՝ 10 լիտր

5. Լապտեր - 4000֏
Պայծառ, հզոր, հուսալի լապտեր (Zoom 5x, 14սմ երկարութամբ): 2000 լմ լուսավոր հոսքը կարելի է համեմատել մեքենայի լուսարձակների լույսի հետ, որոնք կոտրում են խավարը և լուսավորում ճանապարհը։ 200մ լուսարձակման հնարավորությունը թույլ է տալիս հեռվից տեսնել կարևոր օբյեկտները։ Լիցքավորվում է ցանցից, նոութբուքից, Power bank-ից, ավտոմատ լիցքավորումից: Հիանալի տարբերակ է ինչպես անձնական օգտագործման, այնպես էլ արշավներին, լեռնագնացության, որոնողափրկարարական աշխատանքների, ճամբարային և քաղաքից դուրս այլ գործունեության համար։

6. Հեռադիտակ - 18000֏
Հեռադիտակ (Zoom 12*45) զբոսաշրջության, արշավի, որսի, ձկնորսության և այլ գործունեության համար։ Zoom-ը և հզոր լույսի ուժեղ ոսպնյակները թույլ են տալիս դիտել օբյեկտները բոլոր մանրամասներով: Բարձրորակ օպտիկան ձևավորում է մաքուր և հստակ պատկեր բնական գույներով: Այն հասանելի է հարմարավետ ռետինե պատյանով։ Հեռադիտակը ևս հիանալի նվեր է ցանկացած տղամարդու համար։


8. Արշավային հավաքածու - 4000֏
Հանգիստը կազմակերպելու համար այս հավաքածուն հարմար տարբերակ է պայուսակում կամ նույնիսկ գրպանում տեղավորելու համար։ Իդեալական բաղադրիչ է արշավների, որսի, ձկնորսության և ակտիվ հանգստի այլ տարբերակների համար։
Հավաքածուն բաղկացած է (դանակից, գդալ-պատառաքաղից, բացող հարմարանքից) - 2500դ, կայծքարից - 1500դ։ Չի ժանգոտվում և երկարադիմացկուն է։
9. Մուլտիտուլ - 7800֏
Գրպանի բազմաֆունկցիոնալ գործիքը տարիների ընթացքում փորձարկված բազմագործիք է, որն ապահովում է 20 գործառույթ։ Գործիքը նախատեսում է տափակաբերան աքցան՝ փոխարինելի կտրիչներով, դանակներ՝ 420hc պողպատից ուղիղ և սերեյտորային շեղբերով, փայտի սղոց, մետաղի և փայտի ֆայլ, մկրատ, պահածոների բացիչ, շշերի բացիչ, մեծ և փոքր կրիչներ, ինչպես նաև ուղիղ անցքի պտուտակահաններ։ Ծալված բազմագործիքի ընդհանուր երկարությունը 10 սմ-ից ոչ ավելի է, քաշը ՝ մոտ 241 գրամ։

10. Manaslu Extreme ուսապարկ - 24000 ֏
Extreme դասի բազմաֆունկցիոնալ ուսապարկը (75սմx2սմx25սմ) կատարյալ է երկար ճամփորդությունների համար: Այն պատրաստված է մաշվածության դիմացկուն անջրանցիկ նյութերից։ Ուսապարկի հատուկ դիզայնը թույլ է տալիս ծանր բեռը տեղափոխել բեռնակրի համար հարմար եղանակով։
Հարմարավետության համար ուսապարկն ունի մեծ քանակությամբ արտաքին և ներքին գրպաններ։ Առանձնանում է նաև փոքր ուսապարկը (40x27x15սմ), որը հնարավոր է հատուկ ամրացվածության շնորհիվ հանել և օգտագործել նաև առանձին։

Եղեք տարբերվող Zinuj.am-ի հետ։
