Ինչու՞ էին զինվորները հրաժարվում կրել հետևի կարով վալինկաներ
Ինչու՞ էին խորհրդային բանակում եղել հետևի կարով վալինկաներ և ինչու՞ զինվորները չէին ուզում կրել դրանք
Հավանաբար, բոլորը գիտեն, թե ինչ են վալինկաները և ինչպիսի տեսք ունեն, եթե նույնիսկ ոչ իրականում, ապա գոնե լուսանկարներով տեսել են։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ձմռանը դրանք սովետական բանակի զինվորների հիմնական ճթքակոշիկներն էին։ Դրանք բավականին լավ պաշտպանում էին զինվորների ոտքերը ցրտից սաստիկ ցրտահարությունների ժամանակ և իհարկե նաև մաշվում էին։
Եղանակային պայմանները փոխվելուն պես, զինծառայողները փոխում էին կոշիկները։ Նրանք իրենց կոշիկները վերածում էին կիրզային (խիտ, ամուր, բազմաշերտ բամբակե գործվածք, որը մշակվում է ոլորած նուրբ մանվածքից) կոշիկների, իսկ վալինկաները ուղարկում վերանորոգման: Դրանցով զբաղվում էին արտելները։ Անգամ կային հատուկ ձեռնարկ-հրահանգներ («Զինվորական վալինկաների վերանորոգում»)։

Սեզոնը
փոխվելիս՝ վալինկաները հանձնվում էին վերանորոգման
Գարնան սկզբին վալինկաները հասնում էին բանակի պահեստներ՝ հատուկ հավաքման կետեր, որտեղ նախ ախտահանում, այնուհետև տեսակավորվում էին։ Առանձնացնում էին այն վալինկաները, որոնք դեռևս հնարավոր էր օգտագործել վերանորոգումից հետո և նրանք, որոնք այլևս օգտագործման ենթակա չէին:

Վալինկաների
հավաքման կետ
Կոշիկների վնասվածության աստիճանները տարբեր
էին, օրինակ
վերնամասում կտրվածքով վալինկաները սպանված մարտիկների
կոշիկներ էին հիմնականում։
Շատ դեպքերում վալինկայի ներբանի հատվածն էր վնասված լինում։ Տարածված են եղել վնասվածքները նաև այրվածքների տեսքով: Դրանք առաջացել էին կրակի վրա կոշիկները չորացնելու արդյունքում։ Մյուս մասը հավաքված էր մարտադաշտից, որոնք հանել էի զոհված մարտիկների ոտքերից։ Իսկ արդեն սառեցված, կոշտացած դիակից անհնար էր հանել վալինկան ամբողջությամբ: Ուստի նրանք կտրում էին վերևից, վերանորոգում և նորից բաժանում զինվորներին։ Շատ մարտիկներ հրաժարվում էին հագնել նման կարերով վալինկաներ՝ իմանալով, թե նախկինում դրանք ում էին պատկանում։ Բայց, ցավոք, այլ ընտրություն չկար։

Զինվորները
չէին ցանկանում վերցնել հետևի կարով կոշիկները, սակայն այլընտրանք չունեին
Ախտահանված, լվացված և չորացրած ապրանքներն ուղղում էին հատուկ բլոկների վրա և դրանց վրա փաթաթում նոր ներբան պատրաստված վալինկաներից: Դե իսկ դիակներից հանվածները կարում էին կրունկի մոտի կտրվածքի տեղում։

Վերանորոգման աշխատանքներով զբաղվող վարպետների համար սահմանվել
էին չափորոշիչներ։ 8 աշխատանքային ժամվա ընթացքում 1 մասնագետ պարտավոր էր կարել 7
վալինկա՝
նոր ներբանով կամ ձեռքով 40 կարկատան աներ։ Արտադրողականության
մակարդակը բարձրացնելու համար նրանք կատարում էին աշխատանքի բաժանում։ Այսինքն՝ վերանորոգման
ողջ գործընթացն իրականացվում էր փուլերով։ Յուրաքանչյուր փուլի համար պատասխանատու
էր 1 անձ։ Մի աշխատող վալինկան դնում է բլոկների վրա, մյուսը՝ պատրաստում
վնասված վալինկան, երրորդը՝
կարում ներբանները, չորրորդը՝ ամրացնում և
կարկատաններ դնում։

