4 կարևոր հատկանիշներ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել ճտքակոշիկ գնելիս

Տեղադրվել է: Մ. Գևորգյան Հրապարակված է: 26.12.2022 Դիտել են: 590

Ճքակոշիկներ, ի՞նչ է անհրաժեշտ ուշադրություն դարձնել ճտքակոշիկ գնելիս

 

Ճտքակոշիկը ռազմական հանդերձանք է, որը հիմնականում կրում են զինծառայողները, բայց այն հասցրել է շահել նաև քաղաքացիական բնակչության սերն ու համակրանքը։ Այժմ վաճառքում կարող եք գտնել ունիվերսալ մոդելներ, որոնք հարմար են ինչպես զինվորական ծառայության, այնպես էլ ամենօրյա օգտագործման համար: Օրինակ, թեթև ճտքակոշիկները կատարյալ են լեռնային արշավների, որսի կամ ձկնորսության համար: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները նույնպես կարող են ընտրել իրենց համապատասխան մոդելը։ Ճտքակոշիկն ունիվերսալ է, հարմարավետ, և իրեն կարդարացնի և՛ ցրտաշունչ ձմռանը, և՛ ամռանը, ինչպես նաև անձրևի ժամանակ: Միևնույն ժամանակ հիմնական առավելությունը եղել և մնում է սրունքի պաշտպանությունը։ Կախված ճտքակոշիկի երկարությունից, դուք կարող եք ընտրել ձեր ոտքի համար հարմար տարբերակ և ապահով կերպով ամրացնել այն կոշկաքուղով (шнурок):

Ներկայումս շուկայում առկա ճթքակոշիկների մոդելների հսկայական բազմազանության մեջ դժվար է անմիջապես կողմնորոշվել, թե որն է անհրաժեշտ։ Դրա համար մենք առանձնացրել ենք մի քանի կարևոր հատկանիշներ, որոնք անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ճտքակոշիկ գնելիս։

           

1.   Առաջին հիմնական հատկանիշը պաշտպանությունն է։ Կոշտ տեղանքներով և նույնիսկ լեռներում ակտիվ տեղաշարժի համար ավելի լավ և հարմար են բանակային կարճ դիմային ճիթքով կոշիկները։ Ինչպես նաև թեթև ճտքակոշիկներն իրենց ցածր քաշի հաշվին, թույլ են տալիս ավելի ակտիվ լինել այդ պայմաններում։ Բայց դրանցում կա նաև թերություն, քաշի նվազումը տեղի է ունենում ներդրված նյութերի հաշվին, ինչը նշանակում է, որ դրանք ավելի զգայուն են ջրաթափանցելիության նկատմամբ:

 

2.   Նյութը հաջորդ կարևոր գործոնն է։ Այստեղ ամեն ինչ կախված է եղանակային պայմաններից և կրելու սեզոնից:


  • Տերմոէլաստոպլաստ (термоэластопласт) - Օպտիմալ է ծանր ձմռանը, այն ավելի կոշտ է և դիմացկուն:
  • Պոլիուրեթան - (պոլիմեր՝ առաձգականություն և մաշվածության դիմադրություն) պատրաստված այս մոդելները նախընտրելի է ամռանը և արտսեզոնային է, բայց ավելի դիմացկուն և ճկուն։

 

3.   Տակացու (Протектор)։ Այն պայմաններով, որով դուք պետք է անցնեք, միշտ կարևոր է, քանի որ դա թույլ կտա ավելի ամուր կանգնել ձեր ոտքերի վրա: Բացի այդ, ուշադրություն դարձրեք քայլքին, հաճախ քարերն ու մանրախիճը խրվում են ներբանի (կոշիկի տակի հատված) մեջ, ինչի պատճառով քայլելը դառնում է անհարմարավետ:

4.   Քաշ - Ճտքակոշիկն ինքնին կոշիկի ամենաթեթև տարբերակը չէ, ամենից հաճախ կոշիկին քաշ է տալիս հենց ներբանը: Բայց և կոշիկի նյութերը նույնպես կարևոր են, համեմատեք բնական կաշին և վելյուրը։ Երկրորդը բնականաբար ավելի թեթևացնում է քաշը։

Բանակի ճտքակոշիկներն անփոխարինելի ատրիբուտ են ինչպես ռազմական, այնպես էլ տարբեր գերատեսչական կառույցների աշխատակիցների հանդերձանքի համար։ Հետևաբար, հաճախ այդ կազմակերպության ներկայացուցիչները ևս անհրաժեշտություն են ունենում մեծածախ ապրանքներ գնել:


Zinuj.am –ում դուք կարող եք ձեռք բերել որակյալ ճտքակոշիկներ։ Մեր մեծ տեսականին, թույլ կտա Ձեզ կատարել առավել օպտիմալ ընտրություն: Մեր գնորդների թվում են զինծառայողները, անվտանգության աշխատակիցները, ձկնորսները, որսորդները, ակտիվ հանգստի սիրահարները և պարզապես հասարակ քաղաքացիները։

 

 

Թեգեր: ճտքակոշիկի ընտրություն, выбор ботинки, choosing shoes, top-boot,

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն