BELLEVILLE SPEAR POINT ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՌԱԶՄԱՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՇԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Կոշիկ արտադրող ամերիկյան Belleville Boot ընկերությունը, որը մասնագիտացված է ռազմական
և մարտավարական կոշիկների արտադրության մեջ, ներկայացրել է Spear Point (Խոցել նշանակետին)
ունիվերսալ կոշիկների շարքը։ Մինչ օրս շարքը ներկայացվել է 4 մոդելներով, մասնավորապես՝
5 դյույմանոց Spear Point կոշիկներով, 8 դյույմանոց Spear Point կոշիկներով և Spear Point WP
կոշիկներով, ինչպես նաև նախկինում ներկայացված Spear Point տաք կլիմայի մոդելով:
Առաջին 3 մոդելները ներառում են բնական փայլուն կաշի և խիտ բալիստիկ նեյլոնից
պատրաստված համակցված ճիտքեր։ Մինչդեռ մյուս մոդելը՝ Spear Point WP-ն,
առանձնանում է իր թաղանթային ծածկույթի առկայությամբ: Տաք կլիմայի համար
նախատեսված վերջին մոդելը կառուցված է ռազմական ժամանակակից ստանդարտներին
(AR 670-1, AFI 36-2903, TAA) համապատասխան և պարունակում է անջրանցիկ թավշյա
կաշվի և բալիստիկ նեյլոնի համադրություն, ինչպես նաև առանց կողային կայծակաճարմանդի
(ճարմանդի տեսակ, որը նախատեսված է հագուստի մասերի արագ միացման համար):
Ներկայացված բոլոր Spear Point մոդելների ներբանն (կոշիկի ներսի տակի հաստ կաշին)
ունի հակասայթաքող, հակաստատիկ և նավթի ու բենզինի դիմադրողականության
հատկություններ: Ներբանը ձևավորվում է EVA-ի լայն շերտով և բազմակողմանի
բրենդային ներբանով, որը պատրաստված է Zone Traction Rubber-ի ռեզինով խառնուրդից:
Այն ներսից լրացվում է պոլիուրեթանից (պոլիմեր՝ առաձգականություն և մաշվածության
դիմադրություն) պատրաստված ծակոտկեն անատոմիական ներդիրով և սինթետիկ հոսքային
գործվածքների բարակ շերտով։
Spear Point BV915Z-ի տարբերակի գինը գրեթե $100 է, Spear Point BV918Z և Spear Point BV918Z
WP մոդելները կարժենան համապատասխանաբար $105 և $120, իսկ Spear Point BV518-ը հասնում
է գրեթե $115-ին: Ամբողջ ներկայացված տեսականին կարող եք գնել Belleville Boot ընկերության
պաշտոնական կայքից:
Կիսաճտքավոր նման կոշիկների լայն տեսականի ներկայացված է նաև մեր կայքի կոշիկներ բաժնում,
որոնք առանձնանում են իրենց անջրանցիկ, հակասայթաքող ու դիմացկուն հատկանիշներով։